Իմ մասին

Ես՝ էդիտա Ղալաչյանն եմ։ Ծնվել եմ 1996 թվականի նոյեմբերի 15-ին՝ Աշտարակ քաղաքում։

2003-2011թթ․ հաճախել եմ Ներսես Աշտարակեցու թիվ 1 հիմնական դպրոց, այնուհետև 2011-2014թթ․հաճախել Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց։

2014 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ։

Ազատ ժամանակ սիրում եմ ընկերներիս հետ հաճելի ժամանակ անցկացնել, ընթերցանությամբ զբաղվել ու ֆիլմ դիտել. (հիմնականում կոմեդիա ժանրի, քանի որ սիրում եմ օրս միայն ժպիտով լցնել)։

Բնավորությամբ անկեղծ, ընկերասեր, հանդարտ, բայց ինչպես ասում են նաև շատախոս եմ։

Մարդկանց մեջ առավել գնահատում եմ անկեղծությունը և նվիրվածությունը։