Рубрика: Հաշվետվություններ, Ճամփորդություններ, Մուտք կրթահամալիր, Նախագծեր, Ստուգատես, Աշխատաժամանակ, Ծրագրեր

Նախագիծ

            

Անվանումը ` Ընկերները մեր կյանքի անբաժանելի մասը

Նախատեսված է ՝ 5-6-րդ դասարանի սովորողների համար

Մասնակիցներ՝ սովորողներ

Իրականացման տևողությունը ՝ կարճաժամկետ

Նպատակը ՝ վաղ տարիքից երեխաների մեջ արժեքների ձևավորում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` որ երեխաները էլ ավելի կմտերմանան միմյանց հետ ու արդեն շատ ավելի լավ պատկերացում կկազմեն ազնիվ ու անշահախնդիր ընկերության մասին։

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` դպրոց, տուն

Անհրաժեշտ գործիքները՝ դինամիկ, էկրան, նոթբուք

Կիրառվող մեթոդները՝ խմբակային աշխատանք

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ՝ գրքեր, համացանց, 

այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…) տեսանյութ, ուսումնական ֆիլմ

Նախագծի իրականացման ընթացքը՝

Սովորողներից յուրաքանչյուրը կաբաժանվեն մի քանի  խմբերի, յուրաքանչյուր խումբ կներկայացնի ընկերությունը իրենց աչքերով, համացանցից, գրքերից դուրս կբերեն ընկերությանը վերաբերող ասույթներ, թևավոր խոսքեր կամ տեսանյութեր։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է պատմի իր ամենամոտ ընկերոջ մասին, նրա բնավորությունը։