Այսօրը սկսեցինք Արևմտյան դպրոցում: Շրջայցով ծանոթացանք դպրոցին: Այնուհետև զբաղվեցինք ձիերի ու բույսերի խնամքով: Մասնակցեցինք շախմատի դասերին ու որոշ չափով սովորեցինք շախմատի գաղտնիքները: Այնուհետև երգեցինք ու պարեցինք: Մարինե Մկրտչյանի հետ երգեցինք Կոմիտասի « Մանկական աղոթք » երգը, որից հետո պարեցինք Թամազարա ազգային պարը: Այս ամենին հաջորդեց հանդիպումը՝ Նելի Արղությանի հետ, ում հետ քննարկեցինք բազմաթիվ հարցեր։ Վերջում ներկա գտնվեցինք
« Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում, որտեղ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը քննարկեց 2019-2020 թթ. ուսումնական տարվա նախագծերը:





