Рубрика: Без рубрики, Մուտք կրթահամալիր

Մուտք ճամբար՝ օր առաջին։

Այսօր մուտք ճամբարի առաջին օրն էր։

Հավաքվեցինք կրթահամալիրի քոլեջում։ Կատարեցինք շրջայց քոլեջում` քոլեջի ղեկավարի հետ։ Շատ հետաքրքիր ու բովանդակալից էր ամեն ինչ, հատկապես գինիների ու կենդանիների սենյակները։ Այնուհետև ունեցանք մանկավարժական զրույց՝ տիկին Մարիետ Սիմոնյանի հետ։ Խոսեցինք մեր համալսարաններից, այնտեղ ստացած մեր կրթության որակի ու մակարդակի մասին, թէ ինչքանով ենք գոհ, կամ դժգոհ մեր ստացած կրթությունից։

Լուսանկարի հեղինակ՝ Արմինե Թոփչյան

Оставить комментарий