Օրը՝ Հոկտեմբերի 22-26
Մասնակիցները` Քոլեջի 5 տարեկաններ
Անցկացման վայրը` Քոլեջ
Նախ զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Այնուհետև հերթով սկսում ենք կտրել և նորից նկարագրել՝ ինչպիսին է` կորիզ ունի թե ոչ, ո՞ր բանջարեղենն ավելի շատ կորիզ ունի, ո՞րն ենք ուտում, ո՞րը՝ոչ, հետո համտեսում ենք, ասում, թե որ բանջարեղենը ինչ համ ունի՝ քաղցր է, թթու է, հյութալի է, անհամ է և այլն:
Բնագիտություն
Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր
Աղաջուրն ու ձուն
Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և գցում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում (մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին) և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:
Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:
Խաղեր
Գուշակիր
Յուրաքանչյուր բանջարեղենից մեկ հատ դնում ենք սեղանին: Սովորողներից մեկի աչքերը փակում ենք, բանջարեղենից մեկը տալիս ձեռքը: Նա պետք է շոշափելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:
Պանտամիմո
Սովորողներից մեկը, առանց բառեր արտասանելու, ցույց է տալիս որևէ բանջարեղեն: Մյուսները պետք է գուշակեն, թե ինչ է ցույց տալիս նա:
Տեխնոլոգիա
Գուաշով նկարում ենք, գունավոր թղթերով` ապլիկացիա անում, կավով` ծեփում:
Մեդիատեխնոլոգիա` paint ծրագրով բանջարեղենային կերպարներ են նկարում:



