Օրը՝ 21.11.2019
Ժամը՝ 11:00-12:30
Անցկացման վայրը՝ Քոլեջ, 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Նպատակը՝
- Կավով աշխատելու հմտությունների ներկայացում (ամենասիչրելի միրգը)
- խոհանոցային հմտությունների ներկայացում (մրգային աղցան)
Խնդիրները՝
- Սովորողների՝ խմբերով աշխատելու կարողությունների ներկայացում
- Սովորողների՝ կավով աշխատելու կարողությունների ներկայացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Խոհանոցային առօրյայի ներկայացում
- Խոհանոցային պարագաների ճիշտ և անվտանգ կիրառում
- Աղցանի պատրաստում և հյուրասիրություն
Ընթացքը՝
Դասարան-լաբորատորիան այս անգամ կներկայանա գործունեության 2 անկյուններով՝ կավագործություն և խոհանոց։ Սովորողն ինքն է ընտրելու, թե գործունեության որ տեսակին է ուզում մասնակցել: Նախապես կդասավորեն սեղանները, կնախապատրասեն աշխատանքային գործիքները, անհրաժեշտ պարագաները: Կավագործները կպատրաստեն իրենց սիրելի միրգը, իսկ խոհարարների խումբը մրգային աղցան կպատրաստի ամբողջ խմբի համար: Աշխատանքներն ավարտելուց հետո սովորողները կհավաքեն, կմաքրեն իրենց աշխատանքնային սեղանները և միասին կհամտեսեն մրգային աղցանը:
Անհրաժեշտ պարագաները՝
- կավագործություն — կավ, տախտակներ, աշխատանքային գոգնոց
- խոհանոցային գործունեություն — տարբեր մրգեր, խոհանոցային տախտակներ, թասեր, անվտանգ, փոքրիկ դանակներ, աշխատանքային գոգնոցներ
Արդյունքը՝
Ողջ ընթացքում սովորողները իրենք կներկայացնեն, կպատմեն իրենց անելիքները։









