Рубрика: Без рубрики

Տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստում ենք հեքիաթի կերպարներ

Օրը՝ 28․02․2020

Ժամը՝ 13։00-15։00

Անցկացման վայրը՝ Քոլեջ

Մասնակիցները՝Քոլեջի 5-6 տարեկաններ

Նպատակը՝

Խմբասենյակը վերածել արհեստանոցի, ստեղծել ինքնաշեն խաղալիքներ, հեքիաթ բեմադրելու նպատակով։

Նախագծի իրականացման ընթացքում սովորողը մի շարք տեխնոլոգիական հնարքներ ձեռք կբերի։

  • Զարգացնել սովորողի Ստեղծագործական, երևակայական միտքը
  • Նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման զարգացում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբակային աշխատելու հմտություն

Նկարագրություն

Դասարան բաց լաբարատորիան այս անգամ կներկայանա տեխնոլոգիական գործունեություններով։ Սովորողն ինքն է ընտրելու, թե գործունեության որ տեսակին է ուզում մասնակցել։ Նախապես կդասավորեն սեղանները, կպատրաստեն աշխատանքային գործիքները, անհրաժեշտ պարագաները։

Անհրաժեշտ պարագաներ՝ մկրատ, սոսինձ, տաք սոսինձ, բամբակ, ներկեր, թելեր, փայտիկներ, գլանակներ և այլն։

Արդյունքը՝

Ողջ ընթացքում սովորողները իրենք կներկայացնեն, կպատմեն իրենց անելիքները, իսկ օրվա պատումը, տեսանյութի և ֆոտոպատումի տեսքով կտեղադրվի դասարանական բլոգում։

Оставить комментарий