Рубрика: Без рубрики

Ընտանեկան-առցանց դպրոց. շաբաթվա ամփոփում

Ընտանեկան-առցանց դպրոց 13.04.2020-17.04.2020

Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Անցկացման վայրը՝ ընտանիքում

Նպատակը՝ ընտանիքի անդամների մասնակցությունը առցանց ուսումնական գործունեությանը, ինքնակրթության կազմակերպում։

Երկուշաբթի օրը Teams հարթակում հանդիպեցինք Քոլեջի 6 տարեկանների հետ։ Միասին սովորեցինք Ղ. Աղայան «Ատամը փոխած»  բանաստեղծությունը, սովորողներից յուրաքանչյուրը պատմեց, թե իր կաթնատամներից քանիսն են ընկել:

Ուրբաթ՝ տեխնոլոգիական աշխատանք՝ ատամների հիգիենա

Այսօր քոլեջի 5-6 տարեկանների համար պատրաստեցի տեսադաս ատամների հիգիենայի պահպաննման կանոնների մասին, կարծում եմ, որ այս տեսադասը բավականին արդյունավետ ու պատկերավոր կլինի։

Оставить комментарий