Այսօր Քոլեջի 5 տարեկանները զբաղվեցին բույսերի ու կենդանիների խնամքով։ Նրանք չափազանց ոգևորված ու հետաքրքրված էին թէ, բույսերով թէ կենդանիներով։

Այսօր Քոլեջի 5 տարեկանները զբաղվեցին բույսերի ու կենդանիների խնամքով։ Նրանք չափազանց ոգևորված ու հետաքրքրված էին թէ, բույսերով թէ կենդանիներով։










24.09.19
25.09.19
Այսօր հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք Տիգրան Հայրապետյանի գրադարանում, որտեղ փոքրիկ Սեբաստացիները շրջեցին, ծանոթացան գրքերին, կարդացինք և միասին քննարկեցինք թումանյանական հեքիաթներից <<Ծիտը>> հեքիաթը, այնուհետև սովորողները ստացան նվերներ՝ գրքեր, որը նրանց շատ ոգևորեց։





17.09.2019
18.09.2019
19.09.2019
20.09.2019
11:00-12:00 Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան
12:00-12:30 Օրվա ամփոփում
12:35-13:00 Ճաշ
13:05-13:35 Ուրախ օտար լեզու
13։35-14։00 Հանգստի ժամ՝ երաժշտության ունկնդրում
14։30-15։00 Խաղ, <<Ուշադրություն>>
15։00-15։30 Միջավայրի խնամք
15։30-16։00 Հետճաշիկ
16։00-16։30 Մարզական խաղեր
16։30-17։00 Ճանապարհում դեպի երթուղիներ
Այսօր որոշեցինք զբաղվել կավագործությամբ, որի ժամանակ սովորողները քանդակեցին իրենք իրենց։ Ժամանակը անցավ բավականին արագ ու զվարճալի։ Սովորողները մեծ բավականություն են ստանում կավի հետ աշխատանքից։








Օրը՝ 12.09.2019
Ժամը՝ 19։00֊23։00
Անցկացման վայրը՝ Ընտանիքում
Նպատակը՝ ներկայացնելով նախընտրած հեքիաթը՝ մասնակցություն ֆլեշմոբին
Խնդիրները՝
Նկարագրությունը՝
Դասվարը կամ դասվարի օգնականը նախապես սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 19:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:
Հեքիաթներ
Մասնակիցները՝
Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան
Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան,
Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Քրիստինե Հովհաննիսյան
Հարավային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան
Քոլեջի 5 տարեկաններ և ծնողներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալաչյան
Առավոտյան նախավարժանք անցկացրեցինք բակում, մաքուր օդն ու միջավայրը նպաստում էին լավ տրամադրությանը, երեխաները մեծ ոգևորությամբ էին մասնակցում նախավարժանքին։
Այսօր տեղի ունեցավ 5 տարեկանների կրթական շքերթը, որի ընթացքում 5 տարեկան <<մեծ>> փոքրիկները երգեցին, պարեցին ու որ ամենակարևորն է, արդարացրեցին իրենց դասվարի՝ Ընկեր Անահիտի, ու իմ սպասելիքները։ Շնորհավորում եմ մեր փոքրիկ գիտունիկներին։

Այս օրը կարող եմ հստակ ասել, որ իմ կյանքի ամենահիշվող օրերից մեկն էր․ օրը կիրակի, գիտելիքի օր, բայց մենք՝ Արագածի բարձունքին կանգնած։ Մի պահ քեզ բոլորից բարձր ես զգում, ասես ամբողջ աշխարհն է ոտքերիդ տակ ու այդ տրամադրությունը շարունակվեց մինչ երեկո։ Այդ օրը առանձնահատուկ տեղ գտավ իմ սրտում ու իմ հիշողության մեջ իր տված յուրօրինակ զգացողությունների ու անհավանական պահերի համար։




Քանդակագործության դասին մեզ հանձնարարվեց քանդակել որևէ առարկա, որը կբնորոշի մեզ: Ես որոշեցի քանդակել ծաղիկ և արև : Ես քանդակս կարող եմ բնութագրել հետևյալ կերպ․ ծաղիկը ես եմ, արևը իմ ժպիտը, այնպես, ինչպես ծաղիկը չի կարող դիմանալ առանց արևի անպես էլ ես չեմ կարող իմ կյանքը պատկերացնել առանց ժպիտի, անկախ տրամադրությունից ու հոգեվիճակից․․․
