Այսօր Քոլեջի հինգ տարեկանների խմբում հավես խառնաշփոթ էր։ Մարզական խաղերը մեր սովորողների համար ամենահաճելի ու զվարճաալի զբաղմունքն է։
Սկզբում նախավարժանք արեցինք, իսկ հետո արդեն անցանք մեր սիրելի խաղերին։
Այսօր Քոլեջի հինգ տարեկանների խմբում հավես խառնաշփոթ էր։ Մարզական խաղերը մեր սովորողների համար ամենահաճելի ու զվարճաալի զբաղմունքն է։
Սկզբում նախավարժանք արեցինք, իսկ հետո արդեն անցանք մեր սիրելի խաղերին։

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հովհ. Թումանյան «Ամպն ու սարը»
Շաբաթվա երգերը՝ դասարան-համույթի ելույթի նախապատրաստական աշխատանքներ
11․11․2019
12․11․2019
13․11․2019
14․11․2019
15․11․2019
«Նոյեմբերիկ» ստուգատեսի շրջանակում այս հինգշաբթին ճամփորդական էր: Սովորողներն այցելեցին Բուսաբանական այգի: Նախաճաշից հետո ուրախ տրամադրությամբ դասավորեցինք մեր ճամփորդական պայուսակները և ընկանք ճամփա: Քոլեջ-Բուսաբանական այգի ճանապարհն անցանք մեր շուրջն ուսումնասիրելով, երգով ու օրը վայելելով:
Այցելեցինք ջերմատուն, որտեղ աճեցվում են միայն արևադարձային, ծովափնյա բույսեր, թփեր, ծառեր: Սովորողները պատմեցին մեր Քոլեջի ջերմոցի մասին:







Շաբաթվա ստեղծագործությունը՝ «Պապն ու շաղգամը»
Շաբաթվա երգերը՝ դասարան-համույթի ելույթի նախապատրաստական աշխատանքներ
05․11․2019
06․11․2019
07․11․2019
08․11․2019
Այսօր մեր սովորողները բակից հավաքեցին գեղեցիկ` գույնզգուն տերևներ, որոնք պետք է ավելացնեինք մեր դիմանկարի վրա՝ մազերի փոխարեն։ Նրանք պետք է պատկերեին կամ իրենց դիմանկարը՝ կամ էլ իրենց ծնողներինը։ Նրանց մոտ այնքան լավ էր տպավորվել հանձնարարությունը, որ նրանք դա արեցին անթերի կերպով։







28.10.2019-01.11.2019
Շաբաթվա բանաստեղծությունը՝ «Քամին ու մժեղը»
Շաբաթվա հեքիաթը՝ «Ով աշխատի, նա կուտի»
Շաբաթվա երգերը՝ Հացթխիկի երգեր, նախապատրաստվում ենք դասարան-համույթի ելույթին։
28.10.2019թ․
29․10․2019թ․
30․10․2019թ․
31․10․2019թ․
01․11․2019թ․




Օրը՝ Հոկտեմբերի 22-26
Մասնակիցները` Քոլեջի 5 տարեկաններ
Անցկացման վայրը` Քոլեջ
Նախ զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Այնուհետև հերթով սկսում ենք կտրել և նորից նկարագրել՝ ինչպիսին է` կորիզ ունի թե ոչ, ո՞ր բանջարեղենն ավելի շատ կորիզ ունի, ո՞րն ենք ուտում, ո՞րը՝ոչ, հետո համտեսում ենք, ասում, թե որ բանջարեղենը ինչ համ ունի՝ քաղցր է, թթու է, հյութալի է, անհամ է և այլն:
Բնագիտություն
Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր
Աղաջուրն ու ձուն
Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և գցում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում (մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին) և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:
Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:
Խաղեր
Գուշակիր
Յուրաքանչյուր բանջարեղենից մեկ հատ դնում ենք սեղանին: Սովորողներից մեկի աչքերը փակում ենք, բանջարեղենից մեկը տալիս ձեռքը: Նա պետք է շոշափելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:
Պանտամիմո
Սովորողներից մեկը, առանց բառեր արտասանելու, ցույց է տալիս որևէ բանջարեղեն: Մյուսները պետք է գուշակեն, թե ինչ է ցույց տալիս նա:
Տեխնոլոգիա
Գուաշով նկարում ենք, գունավոր թղթերով` ապլիկացիա անում, կավով` ծեփում:
Մեդիատեխնոլոգիա` paint ծրագրով բանջարեղենային կերպարներ են նկարում:

22․10․2019թ․
24․10․2019թ․
25․10․2019թ․
Հենց այսպես էլ անցնում է փոքրիկ սեբաստացիների առօրյան։ Իրենց խաղից հաճույք են ստանում ոչ միայն հենց իրենք՝ երեխաները, այլ նաև՝ մենք մեծերս։
Ավարտվեց ուսումնական տարվա առաջին ամիսը։ Սեբաստացի սաների հետ բազմաթիվ նախագծեր իրականացրեցինք, որն էր մեր առօրյան դարձրեց ավելի հետաքրքիր ու լեցուն։
1-ին շաբաթ՝ կրթական շքերթ
2-րդ շաբաթ՝ հեքիաթների ֆլեշմոբ
3-րդ շաբաթ՝ կավագործունեություն
4-րդ շաբաթ՝ Մենք խնամում ենք բույսերը