Այսօր՝ Քոլեջի 5 տարեկանները այցելեցին Խնկո-Ապոր անվան գրադարան, որտեղ անցկացրին շատ հետաքրքիր ժամանակ։ Սկզբում մեզ ուղեկցեցին ընթերցասրահ որտեղ կային շատ ու շատ զանազան ու հետաքրքիր գրքեր։ Հաջորդ սրահը ձայնադարանն էր, այնտեղ խաղացինք խաղ, <<գուշակիր մեղեդին>>, այնուհետև պարեցինք ու գնացինք հաջորդ սրահ՝ մուլտֆիլմ դիտելու։ Նայեցինք մուլտֆիլմը մի փոքր քննարկեցինք ու անցանք այդքան սպասված հեքիաթասաց մորաքրոջ մոտ։ Նա մեզ համար պատմեց՝ <<Չարի վերջը>> հեքիաթը և մենք շատ բարձր տրամադրությամբ ու բուռն զգացողություններով վերադարձանք Քոլեջ։

















































