5 տարեկանների խմբասենյակում նախատոնական իրարանցում է:
Գինու շշի պիտակները՝ պատրաստված մեր կողմից
Այսօր հերթական սեմինար-պարապմունքը տեղի ունեցավ Հյուսիսային դպրոցում։ Սեմինարի ժամանակ պատրաստեցինք գինու շշերի պիտակներ։
Բավականին հտաքրքիր էր այդ գործընթացը։ Պիտակների վրա նշեցինք գինու արտադրության տարեթիվը, կրթահամալիրի անունը և այլն։
Սեմինարի պատասխանատուներ ՝ Տաթև Աթոյան և Թերեզա Թումանյան։


Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
Շաբաթ 1-ին՝ Ուսումնական ճամփորդություն
Շաբաթ 2-րդ՝ Մարզական խաղեր
Շաբաթ 3-րդ՝ Նոյեմբերիկ
Շաբաթ 4-րդ՝ Դասարան համույթի ելույթի նախապատրաստում
Ուսումնական ճամփորդություն
https://wordpress.com/block-editor/post/ghalachyanedita.travel.blog/396
Հեքիաթների ֆլեշմոբ
https://wordpress.com/read/feeds/99312417/posts/2410109627
Մենք
https://wordpress.com/read/feeds/99312417/posts/2424896033Է
Թթուդրիկ ուսումնական նախագիծ
https://wordpress.com/read/feeds/99312417/posts/2495812210
Աշնանային դիմանկար https://wordpress.com/read/feeds/99312417/posts/2467397309
Նոյեմբերիկ
https://wordpress.com/read/feeds/99312417/posts/2495868853
Մարզական խաղեր
https://wordpress.com/read/feeds/99312417/posts/2495846715
Խաղաշատ օր
https://wordpress.com/block-editor/post/ghalachyanedita.travel.blog/410
Աշխատանքային նախագիծ
Նոյեմբերիկ
Օրը՝ 21.11.2019
Ժամը՝ 11:00-12:30
Անցկացման վայրը՝ Քոլեջ, 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Նպատակը՝
- Կավով աշխատելու հմտությունների ներկայացում (ամենասիչրելի միրգը)
- խոհանոցային հմտությունների ներկայացում (մրգային աղցան)
Խնդիրները՝
- Սովորողների՝ խմբերով աշխատելու կարողությունների ներկայացում
- Սովորողների՝ կավով աշխատելու կարողությունների ներկայացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Խոհանոցային առօրյայի ներկայացում
- Խոհանոցային պարագաների ճիշտ և անվտանգ կիրառում
- Աղցանի պատրաստում և հյուրասիրություն
Ընթացքը՝
Դասարան-լաբորատորիան այս անգամ կներկայանա գործունեության 2 անկյուններով՝ կավագործություն և խոհանոց։ Սովորողն ինքն է ընտրելու, թե գործունեության որ տեսակին է ուզում մասնակցել: Նախապես կդասավորեն սեղանները, կնախապատրասեն աշխատանքային գործիքները, անհրաժեշտ պարագաները: Կավագործները կպատրաստեն իրենց սիրելի միրգը, իսկ խոհարարների խումբը մրգային աղցան կպատրաստի ամբողջ խմբի համար: Աշխատանքներն ավարտելուց հետո սովորողները կհավաքեն, կմաքրեն իրենց աշխատանքնային սեղանները և միասին կհամտեսեն մրգային աղցանը:
Անհրաժեշտ պարագաները՝
- կավագործություն — կավ, տախտակներ, աշխատանքային գոգնոց
- խոհանոցային գործունեություն — տարբեր մրգեր, խոհանոցային տախտակներ, թասեր, անվտանգ, փոքրիկ դանակներ, աշխատանքային գոգնոցներ
Արդյունքը՝
Ողջ ընթացքում սովորողները իրենք կներկայացնեն, կպատմեն իրենց անելիքները։

Վարպետության դաս
Շատ հետաքրքրիր ու բովանդակալից սեմինար էր այսօր, որի թեման էր՝ ջերմային ցնցումները, բարձր ջերմաստիճանից առաջացած ջերմային խանգարումները և այլն։
Ընկեր Քրիստինեն շատ հետաքրքիր խորհուրդներ տվեց այն մասին թե ինչ կարելի է անել բարջր ջերմաստիճանի ժամանակ, ինչ անել երբ ջերմասնիճանը 37 է կամ 38,5-ից բարձր։ Շատ կարևոր տեղեկություններ իմացանք։


Մարզական խաղեր
Այսօր Քոլեջի հինգ տարեկանների խմբում հավես խառնաշփոթ էր։ Մարզական խաղերը մեր սովորողների համար ամենահաճելի ու զվարճաալի զբաղմունքն է։
Սկզբում նախավարժանք արեցինք, իսկ հետո արդեն անցանք մեր սիրելի խաղերին։
Աշխատանքային նախագիծ՝ 11.11.2019-15.11.2019

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հովհ. Թումանյան «Ամպն ու սարը»
Շաբաթվա երգերը՝ դասարան-համույթի ելույթի նախապատրաստական աշխատանքներ
11․11․2019
- 11:00-12:00 Տեխնոլոգիական գործունեություն
- 12:00-12:30 Աշխատում ենք ուսումնական գործիքով
- 12:35-13:00 Ճաշ
- 13:05-13:35 Մաթեմատիկական գործունեություն
- 13: 35-14:00 Միջավայիր խնամք
- 14:00- 15:00 Պատրաստում ենք թաղարներ
- 15:00-15:30 Ետճաշիկ
- 15:30-16:00 Բակային խաղեր
- 16:00-16: 30 Պատրաստում ենք զարդեր
- 16:40-17:00 Քայլքով դեպի մայր դպրոցի երթուղիներ
12․11․2019
- 10:15-10:30 Քայլք դեպի ծածկած լողավազան
- 10:30-10:45 Զգեստափոխում
- 10:45-11:30 Լող
- 11:30-11:45 Զգեստափոխում
- 11:45-12:00 Վերադարձ Քոլեջ
- 12:00-12:30 Օրվա ամփոփում
- 12:35-13:00 Ճաշ
- 13:05-13:35 Ուրախ օտար լեզու
- 13: 35-14:00 Թաղարների խնամք
- 14:00- 15:00 Բնագիտական փորձ
- 15:00-15:30 Ետճաշիկ
- 15:30-16:00 Բակային խաղեր
- 16:00-16: 30 Միջավայրի խնամք
- 16:40-17:00 Քայլքով դեպի մայր դպրոցի երթուղիներ
13․11․2019
- 11:00-12:30 5 տարեկանների խմբասենյակի նորամուտ. ցուցադրություն — դասարան-համույթ
- 12:35-13:00 Ճաշ
- 13:05-13:35 Հեծանվավարություն
- 13:35-14:00 Մարմնամարզական խաղեր
- 14:00-15:00 Ուրախ մաթեմատիկա
- 15:00-15:30 Ետճաշիկ
- 15:30-16:00 Ինքնաշեն խաղալիքի պատրաստում
- 16: 00- 16: 30 Երաժշտական թերապիա
- 16:40-17:00 Քայլքով դեպի մայր դպրոց
14․11․2019
- 11:00-12:00 «Նոյեմբերիկ». ստուգատես
- 12:00-12:30 Ազգային խաղիկներ
- 12:35-13:00 Ճաշ
- 13:05-13:35 Հեծանվավարություն
- 13:35-14:00 Մարմնամարզական խաղեր
- 14:00-15:00 Ուրախ մաթեմատիկա
- 15:00-15:30 Ետճաշիկ
- 15:30-16:00 Ինքնաշեն խաղալիքի պատրաստում
- 16: 00- 16: 30 Երաժշտական թերապիա
- 16:40-17:00 Քայլքով դեպի մայր դպրոց
15․11․2019
- 11:00-12:30 Գաթաթխիկ
- 12:35-13:00 Ճաշ
- 13:05-13:35 Շաբաթվա ամփոփում. ռադիոլուր
- 13:35-14:00 Հանգստի ժամ
- 14:00-15:00 Այլընտրաքային նկարչություն
- 15:00-15:30 Ետճաշիկ
- 15:30-16:00 Միջավայրի խնամք
- 16: 00- 16:30 Հեծանվավարություն
- 16:40-17:00 Քայլքով դեպի մայր դպրոց
Ուսումնական ճամփորդություն. ամփոփում
«Նոյեմբերիկ» ստուգատեսի շրջանակում այս հինգշաբթին ճամփորդական էր: Սովորողներն այցելեցին Բուսաբանական այգի: Նախաճաշից հետո ուրախ տրամադրությամբ դասավորեցինք մեր ճամփորդական պայուսակները և ընկանք ճամփա: Քոլեջ-Բուսաբանական այգի ճանապարհն անցանք մեր շուրջն ուսումնասիրելով, երգով ու օրը վայելելով:
Այցելեցինք ջերմատուն, որտեղ աճեցվում են միայն արևադարձային, ծովափնյա բույսեր, թփեր, ծառեր: Սովորողները պատմեցին մեր Քոլեջի ջերմոցի մասին:















