Рубрика: Без рубрики, Մուտք կրթահամալիր

Մուտք ճամբար՝ օր առաջին։

Այսօր մուտք ճամբարի առաջին օրն էր։

Հավաքվեցինք կրթահամալիրի քոլեջում։ Կատարեցինք շրջայց քոլեջում` քոլեջի ղեկավարի հետ։ Շատ հետաքրքիր ու բովանդակալից էր ամեն ինչ, հատկապես գինիների ու կենդանիների սենյակները։ Այնուհետև ունեցանք մանկավարժական զրույց՝ տիկին Մարիետ Սիմոնյանի հետ։ Խոսեցինք մեր համալսարաններից, այնտեղ ստացած մեր կրթության որակի ու մակարդակի մասին, թէ ինչքանով ենք գոհ, կամ դժգոհ մեր ստացած կրթությունից։

Լուսանկարի հեղինակ՝ Արմինե Թոփչյան
Рубрика: Без рубрики

Օր՝ երրորդ

Ահա և վերջ։

Այսօր մեր վերապատրաստման վերջին օրն էր։ Չեմ կարող բացատրել զգացողություններս, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, ես անասելի հիացած եմ թե՜ այս կրթահամալիրով, թե՜ այս կրթահամալիրում ինձ հանդիպած մարդկանցով։ Բոլորը այնքան ջերմ ու դրական լիցքերով էին, որ այդ դրական էներգիան փոխանցվում էր մեզ՝ մասնակիցներիս։

Рубрика: Без рубрики

Օր՝ երկրորդ․․․

Այսօր արդեն երկրորդ օրն էր կրթահամալիրում․ սովորեցինք ինչպես նյութ տեղադրել բլոգում։

Ինձ  համար երկրորդ օրը անցավ շատ հերաքրքիր ու լի էներգիայով։ Ամեն ինչ միայն դրական ու հաճելի մթնոլորտում էր։

Рубрика: Без рубрики

Ինչ տվեց ինձ այս օրը․․․

Այսօր ներկա գտնվելով Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում հասկացա, որ այստեղ առաջնահերթ տեղ է գրավում հարգանքը միմյանց նկատմամբ,  սերը դեպի իրենց կատարած աշխատանքը։ Ծանաոթացա մյուս մասնակիցների հետ, բոլորն էլ շատ հաճելի ու բարեհամբույր էին։ Շատ հաճելի մթնոլորտ էր տիրում։

Այսօրվա օրը շատ հագեցած էր։ Առաջին հերթին ծանոթացանք WordPress․com   ծրագրին, այնուհետև gmail բացեցինք ու բացեցինք մեր բլոգները WordPress.com ծրագրում։ Շարւնակությունը կլինի վաղը ու ես անհամբեր սպասում եմ վաղվան։

Рубрика: Հաշվետվություններ, Ճամփորդություններ, Մուտք կրթահամալիր, Նախագծեր, Ստուգատես, Աշխատաժամանակ, Ծրագրեր

Նախագիծ

            

Անվանումը ` Ընկերները մեր կյանքի անբաժանելի մասը

Նախատեսված է ՝ 5-6-րդ դասարանի սովորողների համար

Մասնակիցներ՝ սովորողներ

Իրականացման տևողությունը ՝ կարճաժամկետ

Նպատակը ՝ վաղ տարիքից երեխաների մեջ արժեքների ձևավորում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` որ երեխաները էլ ավելի կմտերմանան միմյանց հետ ու արդեն շատ ավելի լավ պատկերացում կկազմեն ազնիվ ու անշահախնդիր ընկերության մասին։

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` դպրոց, տուն

Անհրաժեշտ գործիքները՝ դինամիկ, էկրան, նոթբուք

Կիրառվող մեթոդները՝ խմբակային աշխատանք

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ՝ գրքեր, համացանց, 

այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…) տեսանյութ, ուսումնական ֆիլմ

Նախագծի իրականացման ընթացքը՝

Սովորողներից յուրաքանչյուրը կաբաժանվեն մի քանի  խմբերի, յուրաքանչյուր խումբ կներկայացնի ընկերությունը իրենց աչքերով, համացանցից, գրքերից դուրս կբերեն ընկերությանը վերաբերող ասույթներ, թևավոր խոսքեր կամ տեսանյութեր։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է պատմի իր ամենամոտ ընկերոջ մասին, նրա բնավորությունը։