Рубрика: Без рубрики

Տեխնոլոգիական խաղ-ուսուցում․ ատամների հիգիենա

Օրը՝ մարտի 17

Վայր՝ ընտանիք

Մասնակիցներ՝ Քոլեջի 5-6 տարեկաններ

Նպատակը՝  Ներկայացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները։ Ստեղծագործական երևակայության ցուցադրում-ներկայացում։ Թղթի միջոցով նոր առարկաներ ստեղծելու կարողության ձևավորում։

Անհրաժեշտ պարագաներ՝ Ստվարաթուղթ, գունավոր մատիտներ, մկրատ, ջնջոց, ատամի խոզանակ։

Նկարագրությունը՝ Քանի որ այս շրջանում շատ կարևոր է ճիշտ հետևել և պահպանել հիգիենայի կանոնները, այդ պատճառով կիրականացնենք ուսուցողական տեխնոլոգիական խաղ-ուսուցում:

Տեխնոլոգիական աշխատանը սկսելուց առաջ  սովորողները ներկայացնում են անհրաժեշտ պարագաները և հիգիենայի կանոնների վերաբերյալ իրենց ինֆորմացիան։Պարագաները նշելուց հետո կատարում են  քայլերը հերթականությամբ, որպեսզի  ստանան բերանի խոռոչը: Նկարում են բերան ատամիկներով, որոնց վրա էլ բակտերիաներ։Հետո սկսում են ջնջոց-խոզանակով մաքրել վիրուսները։

Ողջ ընթացքը սովորողը  պատմում է իր գործունեության մասին։ Ծնողը ընթացքը նկարահանում է, տեղադրում իր You Tube-ի էջին, հղումը ուղարկում դասվարին  կամ  դասվարի օգնականին։ Արդյունքում ՝ աշխատանքները հավաքվում են դասարանական բլոգում։

Оставить комментарий