Рубрика: Без рубрики

« Զատիկ» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 30-ապրիլի 12

Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններ

Նպատակը՝ ծանոթացում զատկական  ծեսին, ավանդույթներին, սովորույթներին, խորհուրդներին

Խնդիրները՝

  •  բանավոր և  գրավոր  խոսքի զարգացում
  • մեդիահմտությունների  զարգացում
  • տեխնոլոգիական գործունեություն

Լեզվագործունեություն

 Ծեսի ընթացքում  երեխաները սովորում են  զատկական ասիկներ, հանելուկներ, բանաստեղծություններ

աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի ուսումնական բլոգ

Մեդիատեխնոլոգիա

Ուրախ մեդիաայբբենարանի էջի ստեղծում, ծանոթանում են զատիկ, ձու, ածիկ, ցորեն բառերի հետ, հորինում են պատմություններ, նկարում  իրենց հորինած պատմությունները paint ծրագրով՝ ստեղծելով մեդիաընթերցարաններ: 

Մաթեմատիկա

 Հորինում և լուծում ենք զատկական խնդիրներ:

Տեխնոլոգիա

  • ձվերի գունավորում
  • գունավոր թղթերով զատիկներ
  • զատկաճյուղի պատրաստում

Զատկական երգերի փաթեթ

Оставить комментарий