Այս շաաթ Քոլեջի 5-6 տարեկանների հետ հանդիպեցինք տեսազանգով, որի ընթացքում սովորեցինք՝ Ղազարոս Աղայանի <<Ատամ փոխած>> բանաստեղծությունը, քանի որ նրանցից շատերը արդեն հասցրել են փոխել իրենց կաթնատամները հիմնական ատամիկներվ, այդ իսկ պատճառով այս բանաստեղծությունը հենց նրանց համար էր։
Այուհետև շաբաթվա վերջում, տեսաֆիլմ նկառահանեցինք այն մասին թե ինչպես պետք է պահպանել ատամների հիգիենիան։
Սովորողները բավականին ոգևորված կատարեցին հանձնարարությունը։
Ուրախ մեդիաայբբենարանի էջի ստեղծում, ծանոթանում են զատիկ, ձու, ածիկ, ցորեն բառերի հետ, հորինում են պատմություններ, նկարում իրենց հորինած պատմությունները paint ծրագրով՝ ստեղծելով մեդիաընթերցարաններ:
Նպատակը՝ Ներկայացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները։ Ստեղծագործական երևակայության ցուցադրում-ներկայացում։ Թղթի միջոցով նոր առարկաներ ստեղծելու կարողության ձևավորում։
Անհրաժեշտ պարագաներ՝ Ստվարաթուղթ, գունավոր մատիտներ, մկրատ, ջնջոց, ատամի խոզանակ։
Նկարագրությունը՝ Քանի որ այս շրջանում շատ կարևոր է ճիշտ հետևել և պահպանել հիգիենայի կանոնները, այդ պատճառով կիրականացնենք ուսուցողական տեխնոլոգիական խաղ-ուսուցում:
Տեխնոլոգիական աշխատանը սկսելուց առաջ սովորողները ներկայացնում են անհրաժեշտ պարագաները և հիգիենայի կանոնների վերաբերյալ իրենց ինֆորմացիան։Պարագաները նշելուց հետո կատարում են քայլերը հերթականությամբ, որպեսզի ստանան բերանի խոռոչը: Նկարում են բերան ատամիկներով, որոնց վրա էլ բակտերիաներ։Հետո սկսում են ջնջոց-խոզանակով մաքրել վիրուսները։
Ողջ ընթացքը սովորողը պատմում է իր գործունեության մասին։ Ծնողը ընթացքը նկարահանում է, տեղադրում իր You Tube-ի էջին, հղումը ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին։ Արդյունքում ՝ աշխատանքները հավաքվում են դասարանական բլոգում։
Երկուշաբթի՝ ժամը 17։30-19։00 առցանց հանդիպում Teams հարթակում՝ լեզվագործունեություն։
Այս անգամ անդրադառնալու ենք՝ Ղազարոս Աղայանի <<Ատամը փոխած>> բանաստեղծությանը։ Տեսակապի միջեցով սովորողների հետ միասին կսովորենք բանաստեղծությունը։
ՈՒրբաթ՝ Տեխնոլոգիական աշխատանք
Սովորողները պետք է պատկերեն բերան՝ ատամներով, լեզվով ու խոռոչով։ Թվերով պետք է նշեն այն ատամները, որոնք, նրանք արդեն փոխել են նոր ատամներով ու հաշվեն դրանք։