Ընտանեկան-առցանց դպրոց 13.04.2020-17.04.2020
Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ ընտանիքում
Նպատակը՝ ընտանիքի անդամների մասնակցությունը առցանց ուսումնական գործունեությանը, ինքնակրթության կազմակերպում։
Երկուշաբթի օրը Teams հարթակում հանդիպեցինք Քոլեջի 6 տարեկանների հետ։ Միասին սովորեցինք Ղ. Աղայան «Ատամը փոխած» բանաստեղծությունը, սովորողներից յուրաքանչյուրը պատմեց, թե իր կաթնատամներից քանիսն են ընկել:
Ուրբաթ՝ տեխնոլոգիական աշխատանք՝ ատամների հիգիենա
Այսօր քոլեջի 5-6 տարեկանների համար պատրաստեցի տեսադաս ատամների հիգիենայի պահպաննման կանոնների մասին, կարծում եմ, որ այս տեսադասը բավականին արդյունավետ ու պատկերավոր կլինի։



















